Թուրքիան ակնկալում է, որ ՌԴ-ն կփակի սիրիացի քրդերի գրասենյակը Մոսկվայում23 մարտի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Անկարան ակնկալում է, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի սիրիացի քրդերի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրասենյակը փակելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթուօղլուն: «Մենք բոլոր մակարդակներում միշտ ասում ենք մեր գործընկերներին Ռուսաստանում, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) ու PYD-ն նույն կառույցն են: Ուստի, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Մոսկվայում գործող PYD գրասենյակը փակելու համար»,-ասել է Մյուֆթուօղլուն լրագրողներին Անկարայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ՌԴ Պն-ն Սիրիայի տարածքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոն կստեղծի Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին: Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում են Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: : Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |