Շառլ Ազնավուրի՝ ավելի քան 600 մլն դրամ արժեքով տուն-թանգարանը կփոխանցվի «Ազնավուրը» հիմնադրամին

Շառլ Ազնավուրի՝ ավելի քան 600 մլն դրամ արժեքով տուն-թանգարանը կփոխանցվի «Ազնավուրը» հիմնադրամին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

Հիմնավորման մեջ ասվում է, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է մշակութային և կրթական վայր հիմնելու, Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով։ Կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` կառավարությունը պարտավորվել է Ազնավուրի տուն-թանգարանը փոխանցել հիմնադրամին։

Այս նվիրավտության որոշումը ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ֆինանսների և արդարադատության նախարարություններին, նախագահի աշխատակազմին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---