ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը![]() 23 մարտի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը ԻՊ հետ կապված Amaq Agency ռեսուրսի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մարտի 22-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 8-ի: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է: Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |