Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը

PanARMENIAN.Net - «Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Դա արդարության հաստատման ուղղությամբ կարեւոր քայլ էր»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել 106-րդ բանաձեւի ընդունմանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես նամակ էր հղել Բուշին` «սպառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացմամբ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---