Բելգիայում վարորդը փորձել է ավտոմեքենայով մխրճվել ամբոխի մեջ

Բելգիայում վարորդը փորձել է ավտոմեքենայով մխրճվել ամբոխի մեջ

PanARMENIAN.Net - Անտվերպենում ձերբակալվել է ավտոմեքենայի վարորդը, որը փորձել է մխրճվել ամբոխի մեջ: Այդ մասին հայտնել է Բելգիայի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 11:00-ին:

Վարորդը մեծ արագությամբ մուտք է գործել առևտրային փողոց: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա չի կանգնել կարմիր լույսի ժամանակ: Ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, հայտնում է Republic.ru-ն La Derniere Heure-ին հղումով:

Ենթադրվում է, որ վարորդը Հյուսիսային Աֆրիկայից է ծագումով:

Քաղաքում ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է:

Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---