Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ Լոնդոնում ահաբեկչության կապակցությամբ23 մարտի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: «Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում: Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ոչնչացրել են հարձակվողին: Ահաբեկչի ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը |