Զինվորներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. 2 վիրավոր կա24 մարտի 2017 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու զինծառայող ստացել է լուրջ վնասվածքներ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորներից մեկի վնասվածքները համեմատաբար թեթև են, և Վարդենիսի հիվանդանոցներից մեկում է բուժում ստանում: «Մյուս զինվորի վիճակը ծանր է, տեղափոխել ենք Երևան: Դեռ ավելին չեմ կարող ասել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ՝ մարտի 23-ին՝ ժամը 18:45 տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի 5537 ՊՆՇ (վարորդ՝ 1970 թ. ծնված Ա. Բ.) և Volksvagen Golf մակնիշի 35 RA 335 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները, վերջինս գլորվել է ձորը (մոտ 60 մ), իսկ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volksvagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1970 թ. ծնված ԼՂՀ քաղաքացի Ռ. Գ.-ը, 1988 թ. ծնված Մ. Զ.-ը, ԼՂՀ քաղաքացի Դ. Ա.-ը և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.-ը, 1989 թ. ծնված Ա. Բ.-ը հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածինը՝ կայուն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |