Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային «իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման համար»11 հոկտեմբերի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն գտնում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «իրական քայլեր ձեռնարկեն հաշտեցման համար»: Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է այդ մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին` Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք դեմ ենք զգայուն եւ ցավոտ հարցերի քաղաքականացմանը»: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նման զգայուն հարցերի լուծման միակ ուղին հաշտեցումն է, որն, ըստ նրա, եղել եւ մնում է եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, նշել է Բարրոզուն, «մենք միշտ հիշեցնում ենք Թուրքիային բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին», հաղորդում է «Մեդիամաքսը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |