Հետազոտություն. Պատահական սխալները ԴՆԹ տրոհման ժամանակ կարող են քաղցկեղի պատճառ դառնալ24 մարտի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ջոնս Հոփկինսի համալսարանի բժիշկները պարզել են, որ քաղցկեղի հանգեցնող մուտացիաների մեծ մասն առաջանում է ոչ թե վատ բնապահպանական վիճակի և գենետիկ հակվածության, այլ ԴՆԹ տրոհման ժամանակ պատահական սխալների պատճառով: Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում: Բժիշկներն իրենց հետազոտության մեջ վերլուծել են քաղցկեղով հիվանդ մարդկանց (քաղցկեղի 32 տեսակ) 6 մայրցամաքի 69 երկրից: Պարզվել է, որ մուտացիաները, որոնք առաջանում են առողջ բջջիների ԴՆԹ ռեպլիկացիայի ժամանակ, որը մի գործընթաց է, որ կատարվում է մարդու կյանքի ամբողջ ընթացքում, կազմում են քաղցկեղ առաջացնող մուտացիաների գրեթե 2/3-ը, գրում է Indicator.ru-ն: Բոլորին լավ հայտնի է, որ պետք չէ ծխել, չբարձրացնելու համար քաղցկեղի առաջացման ռիսկը: Սակայն, ըստ գիտնականների, քչերը գիտեն, որ ամեն անգամ, երբ տեղի է ունենում ԴՆԹ ռեպլիկացիա, բազմաթիվ գենետիկ սխալներ են առաջանում: Թեև օրգանիզմն ունի այդ սխալներն ուղղելու համակարգ, այն միշտ չէ, որ իդեալական է աշխատում: Հենց այդ սխալներն էլ քաղցկեղ առաջացնող մուտացիաների հզոր աղբյուր են: Ստացված արդյունքների համաձայն, հարկավոր է ավելի շատ գիտական հետազոտություններ անցկացնել, որոնք ուղղված են քաղցկեղի վաղ ախտորոշման և վաղ միջամտության մեթոդներին, քանի որ զուտ պատահական սխալների պատճառով մուտացիաների առաջացրած քաղցկեղի բուժման համար այդպիսի մոտեցումը կարող է հաջողության միակ շանսը լինել: Բժիշկները կարծում են, որ բնական գենետիկ սխալների գործոնն այդ հարցում թերագնահատվել է: Սակայն, դա չի նշանակում, որ կարելի է չհետևել առողջությանը և կենսակերպին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |