Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո24 մարտի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81%-ը դրական է գնահատել: Այս տվյալները հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։ Հարցված քաղաքացիների 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը շարունակեր վարչապետի պաշտոնում աշխատել նաև ԱԺ ընտրություններից հետո: Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն. «ՀՀԿ»` 29.4 տոկոս, «Ծառուկյան» դաշինք` 28.2 տոկոս, «Ելք» դաշինք` 6.1 տոկոս, «ՀՅԴ»` 4.8 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 4.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.4 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.9 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2.5 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1.2 տոկոս, 9.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Gallup International Association-ի՝ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքների համաձայն, առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը 26.4 տոկոսով, «ՀՀԿ»-ն` 22.8 տոկոս: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |