Gallup. Հարցվածների ավելի քան 60%-ը ծանոթ է նախընտրական ծրագրերի24 մարտի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հարցված քաղաքացիների ավելի քան 60%-ը ծանոթ է կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին: Այս մասին հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։ Հարցին՝ ծանոթացել եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 63.8%-ը դրական է պատասխանել, 36.2%-ը՝ բացասական: Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ «Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն. «Ծառուկյան» դաշինք՝ 76.4%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 65.1%, ԵԼՔ կուսակցությունների դաշինք՝ 23.1%, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 16.6%, Հայկական վերածնունդ կուսակցություն՝ 16.1%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 13.5%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 10.8%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն՝ 8.7%, Կոնգրես և ՀԺԿ կուսակցությունների դաշինք՝ 8.2%, քաղաքացիների 1.4%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Հարցված քաղաքացիների 81.9%-ը հեռուստացույցի միջոցով է ծանոթացել կուսակցության կամ կուսացությունների դաշինքի նախընտրական ծրագրին: 30.6%-ը՝ բուկլետների միջոցով, 20%-ը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, 16.9%-ը՝ բակերում, համայնքում հանդիպումների միջոցով, 7%-ը՝ մամուլից, 5.3%-ը՝ պաստառներից, 4.3%-ը՝ արտաքին գովազդից, 3.6%-ը՝ ռադիոյից, 1%-ը՝ կուսակցության վեբ կայքից, 4.8%-ը՝ այլ միջոցներից: Կարդացեք նաև՝ Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |