ԱՄՆ Սենատը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը24 մարտի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը: Փաստաթղթի համահեղինակներն են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Հանրապետական կուսակցության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Օրինագիծը սահմանափակող միջոցներ է նախատեսում նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով նրանց դեմ, ով աջակցում է ահաբեկչությանը: Դրանից բացի, օրենքի շրջանակում ԱՄՆ նախագահը պետք է կալանք դնի նրանց սեփականության վրա, ովքեր զբաղվում են զենքի առաքմամբ Իրանին: Հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |