Ծառուկյան. «Եթե 50.1%-ից պակաս հավաքեմ, կորոշեմ, թե որ ուժի հետ կոալիցիա կազմեմ»24 մարտի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: «2015-ին տեսա՞ք ինչ կատարվեց: 50+1% է անհրաժեշտ, եթե, ասենք, 48 հավաքեմ, ես կորոշեմ` որ ուժի հետ կոալիցիա կկազմեմ: Չեմ ուզում կորցնեմ իմ ժողովրդի վստահությունը»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը: Ծառուկյանը շեշտել է, որ իրեն կոալիցիա կազմելու առաջարկ նախկինում էլ արել են, սակայն մերժել է: Մարտի 23-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել ՀՀ այլ քաղաքական ուժերի հետ: «Առաջին խնդիրը 15 կետն է իմ ժողովրդի համար․ կլինի դա՝ կլինի կոալիցիա, չի լինի՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ դաշինքը չի գործակցի: Ես իմ պատիվը չեմ վաճառում և այսօր ես կարիք չունեմ քաղաքականության մեջ լինել պաշտոնի համար, իմ խնդիրը հետևյալն է՝ իմ ժողովրդին պարտք ունեմ տալու: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետը կատարվի՝ ուրեմն կկազմեմ, եթե չէ՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի կոալիցիա», - ասել է Ծառուկյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |