Euromag-ը՝ Երևանում Գինու օրերի մասին. Սարյան փողոցը 2 երեկո փակ կլինի գինու համտեսի համար![]() 24 մարտի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Euromag ամսագիրն անդրադարձել է մայիսի 5-6-ին Երևանում կայանալիք Գինու օրերին՝ նշելով, որ Հայաստանը հիանալի վայր է մայիսին այցելելու համար: Նշվում է նաև, որ Հայաստանը գնալով ավելի պահանջված ուղղություն է ստանում ճանապարհորդների շրջանում: «Հայաստանը դա անհավանական խոհանոց է, գեղեցիկ բնություն և..գերազանց գինի: Հայաստանն ավելի շատ հայտնի է իր կոնյակով՝ այն բաղձալի 5-աստղանին մուգ կանաչ շշով: Սակայն, քչերը գիտեն, որ Հայաստանն առաջին հերթին գինեգործության հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր է: Այստեղ, Հայաստանում, Արենիի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործարանը: Հայաստանը հայտնի է ոչ միայն իր կարմիր և սպիտակ, այլ նաև վարդագույն գինիներով: Այսօր հայկական գինին նորաձև թրենդ է»,-ասվում է հոդվածում: Մայիսի 5-ին և 6-ին Երևանի կենտրոնում հատուկ առևտրային տաղավարներ կտեղադրվեն տեղի գինեգործական արտադրանքով և Երևանի ռեստորանների լավագույն ճաշատեսակներով: Փառատոնը կազմակերպել է «Արենի Փառատոն» հիմնադրամը` խոհարարական քննադատ Աննա Մազմանյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Երկու օր շարունակ 15 գինեգործական ընկերություն կներկայացնի իր արտադրանքը, իսկ ռեստորանները՝ գինուն համահունչ հատուկ մենյու: Կվաճառվեն կուպոններ՝ յուրաքանչյուրը 4000 դրամ անվանական արժեքով: Կուպոնի գնի մեջ է ներառված նաև մեկ գավաթ գինու արժեքը՝ 20 կուպոնով հնարավոր կլինի համտեսել բոլոր արտադրողների գինիները: Կուպոնը վավեր է 2 օր: Գինու օրերի գլխավոր փողոցը կլինի Սարյան փողոցը, որը երկու երեկո շարունակ փակ կլինի երթևեկության համար: Առաջին օրը տեղի կունենա սպիտակ և վարդագույն գինու համտես քաղաքի լավագույն ռեստորանների հատուկ ճաշատեսակով՝ Tapastan, Voskevaz Winery, Hanz&Franz, Salon Armenian, Santa Familia, In Vino, Beer&Wine և այլ: Երկրորդ օրը նվիրված կլինի կարմիր գինու համտեսին: Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։ Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր ու պարեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |