Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության չորս տարբերակ է մշակել11 հոկտեմբերի 2007 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում սահմանամերձ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու չորս տարբերակ է մշակել: Այդ առաջարկությունները փոխանցվել են երկրի կառավարության քննարկմանը:Առաջին տարբերակի համաձայն զորքերը կմտնեն Իրաքի տարածք 5-10 կմ խորությամբ եւ ժամանակավորապես կշրջափակեն սահմանամերձ գոտին: Երկրորդ տարբերակը նախատեսում է կետային վերգետնյա գործողություններ ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ` ահաբեկիչների կայանների ոչնչացման նպատակով: Ողջ մնացած ահաբեկիչները տեղափոխվելու են Թուրքիա: Դիտարկվում է նաեւ օդային զանգվածային հարձակում Իրաքի հյուսիսում` Կանդիլ լեռան ուղղությամբ: Չորրորդ տարբերակը խառը գործողության անցկացումն է: Ահաբեկիչների ոչնչացմամբ զբաղվելու են ցամաքային միավորումները ՌՕՈՒ եւ հրետանու աջակցությամբ: Այդ տարբերակը, ըստ դիտորդների, ամենանախընտրալին է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |