Վրաստանը ռուսական գազի լրացուցիչ ծավալ է գնել ադրբեջանական հանքավայրում խնդիրների պատճառով24 մարտի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - 2017-ին առաջացած անհրաժեշտության պատճառով վրացական կողմը ռուսական բնական գազի լրացուցիչ ծավալներ է գնել ըստ «Գազպրոմ էքսպորտի» հետ կնքած պայմանագրի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Մարիամ Վալիշվիլին: «Ամսվա սկզբին Շախ Դենիզ հանքավայրում խնդիրներ են ծագել, և 2-3 օր գազամատակարարումն Ադրբեջանից սահմանափակված էր: Անշուշտ, տվյալ դեպքում մենք չենք սահմանափակել սպառողների մատակարարումը, և, անհրաժեշտությունից ելնելով, օգտագործել ենք այլընտրանքային ռեզերվը», -հայտարարել է Վալիշվիլին, գրում է «Գրուզիա-օնլայնը»: Մարտի սկզբին ռուսական գազի լրացուցիչ ծավալներից բացի, Վրաստանը հունվար-փետրվարին «Գազպրոմ էքսպորտից» գնել է 100 մլն խմ բնական գազ: 2017-ի հունվարին «Գազպրոմ» ընկերությունը և Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նոր համաձայնագիր են կնքել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |