Թբիլիսիում կտուգանեն աղբը փողոցում նետելու համար![]() 24 մարտի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում հատուկ տեսուչներ կհայտնվեն, որոնք լիազորված կլինեն տուգանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց չսահմանված վայրերում կենցաղային աղբ նետելու համար: Հաջորդ շաբաթվանից սկսվելու է տեսուչների նախապատրաստումը, նրանք հետիոտնային շրջայցեր կկատրեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ապրիլի 3-ից և հաջորդ 2 շաբաթում տեսուչները կիրազեկեն բնակչությանը՝ կոչ անելով նետել աղբը աղբամանները: Նրանց կպատմեն քաղաքի մաքրությունը չպահպահնելու համար սահմանված տուգանքների մասին: Հայաստանում ևս տուգանքներ են սահմանված աղբը նետելու համար, սակայն դրանք չեն գործում: Ֆիզիկական անձանց համար տուգանքը 30-50.000 դրամ է, իրավաբանականների համար՝ 100-200.000 դրամ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |