Հայաստանում «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն կանցկացվի![]() 24 մարտի 2017 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկայացված են 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները: Մրցանակաբաշխությունը կկայանա հետևյալ անվանակարգերում. Դասական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ: Ժողովրդական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ: Մասսայական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն փոփ երաժշտախումբ, լավագույն ջազ երաժշտախումբ: Լավագույն ռոք երաժշտախումբ՝ լավագույն երգիչ (ուհի), տարվա հիթ, տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա լավագույն համերգային ծրագիր: Կտրվեն նաև հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի և հաջողությունների համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |