Լարսը մասամբ փակ է. Պատճառն ավտովթարն է

Լարսը մասամբ փակ է. Պատճառն ավտովթարն է

PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղի ունեցած ավտովթարի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը՝ ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվությանը հղումով:

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 09:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մասնավորապես, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---