Ապրիլին կսկսվեն ՀՀ-ի՝ Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու բանակցությունները25 մարտի 2017 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին ՀՀ-ի միանալու շուրջ ԵՄ հանձնաժողովի և ՀՀ-ի միջև բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Սոֆիայում Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ հանդիպմանը: Նախարարությունից հայտնում են, որ հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի: Աղբյուրի հաղորդմամբ, քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը: Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան: Հանդիպումը կայացել է Բուլղարիայի մայրաքաղաքում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |