ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվել հայրենիք խորհրդատվությունների համար12 հոկտեմբերի 2007 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ետ է կանչել Վաշինգթոնում իր դեսպանին խորհրդատվությունների համար: Դա կապված է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեի որոշման հետ` ճանաչել հազարավոր հայերի սպանությունը որպես Ցեղասպանություն, հաղորդում է Associated Press-ը: Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեւենտ Բիլմանի խոսքերով, դեսպան Նաբի Շենսոյը հայրենիքում 7-ից 10 օր է անցկացնելու: Այդ ժամանակահատվածում Անկարան պետք է կողմնորոշվի` ինչպես գնահատել ամերիկացի կոնգրեսականների գործողությունները:Արժէ նշել, որ ավելի վաղ Թուրքիան բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչումը կհանգեցնի Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացմանը: Սակայն չնայած այդ զգուշացնումներին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ դատապարտել է գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող դեպքերը: Անհրաժեշտ է ընդգծել, որ կոնգրեսականները քվեարկել են Ջորջ Բուշի աշխատակազմի համար ամենաանհարմար պահին: Սպիտակ Տունը այս օրերին համոզում է թուրք ղեկավարներին հետաձգել ներխուժումը Իրաքի Քրդստան: Ամերիկացի քաղաքական գործիչների կարծիքով, ռազմական գործողությունը կարող էր լրջորեն բարդացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում, որը առանց այդ էլ հանգիստ չէ: Սակայն Թուրքիայում հայտարարում են, որ մտադիր են պատասխանել քրդերին երկրի հարավ-արեւելյան հատվածում զինվորականների սպանությունների համար, գրում է RBC-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |