Մահացել է Սինատրայի Strangers in the Night լեգենդար երգի հեղինակ Ավո Ուվեզյանը25 մարտի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Օռլանդո քաղաքում 91 տարեկանում մահացել է հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար և աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների հիմնադիր Ավո Ուվեզյանը: Ուվեզյանը մահացել է իր ծննդյան տարեդարձից ընդամենը 3 օր հետո, հաղորդում է Halfwheel կայքը: Երաժիշտը Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night լեգենդար երգի հեղինակն է։ 1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։ Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Սինատրայի համար շատ հաճելի էր լսել, որ նրան անվանում էին մեծագույն երգիչ, և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել՝ այս անգամ արդեն կինոյի բնագավառում։ Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ «Կոտրված Կիթառ» (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը։ Ավո Ուվեզյանը ծնվել է 1926ի մարտի 22-ին Բեյրութում, երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ էին։ 16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |