Եկատերինբուրգում հայ գործարարն այլևս անվճար հաց չի բաժանում. «Կարիքավորները» բացասական են արձագանքել25 մարտի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում «Տրի Ա» մթերային խանութների սեփականատեր Արտակ Հակոբյանն այլևս անվճար հաց չի բաժանում, հայտնում է տեղական «Նաշա գազետա» պարբերականը: Անվճար հացի բաշխումը դադարեցվել է բարեգործական ակցիայի մեկնարկից մի քանի ամիս անց: Պարբերականը զուգահեռներ է անցկացրել Եկատերինբուրգում գործունեություն ծավալող Հակոբյանի և Ստրունինոյում ապրող Մամուդ Շավերշյանի միջև, որը ևս անվճար հաց է բաժանում և մարդկանց բացասական վերաբերմունքին արժանանում՝ նրան մեղադրում են «քիչ տալու համար»: Արտակ Հակոբյանը սկսել է անվճար հաց բաժանել 2015-ի նոյեմբերից: Հակոբյանի խանութի վարիչ Տատյանա Կորաբելնիկովան պատմել է պարբերականին, որ սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում: Ամեն առավոտ խանութը մոտ 40-50 հատ հաց էր առանձնացնում անվճար բաժանելու համար: Դրանք վաճառասեղանին դրված էին հատուկ պիտակով՝ «վաճառքի համար չէ»: Օրը մեկ անգամ մեկակական հարց էր տրվում մեկ անձի: Իսկ եթե կասկածներ էին առաջանում՝ կենսաթոշակառու է թե չէ, խնդրում էին ցույց տալ վկայականը: Սակայն 2-3 ամիս անց դա դադարեցվեց: Մտահղացումը ձախողվեց՝ տհաճ հետք թողնելով Հակոբյանի սրտում: «Սկզբում ամեն ինչ լավ էր, առանց աժիոտաժի և սկանդալների: Մարդիկ գալիս էին, շնորհակալություն հայտնում: Իսկ հետո սկսվեց: Չգիտես ինչու գնորդները որոշեցին, որ անվճար հաց բաժանելը մեր պարտականությունն է, որ մենք պարտավոր ենք նրանց անվճար հաց բաժանել օր ու գիշեր՝ ցանկացած ժամի, և այնքան, որքան նրանց պետք է»,-ասել է գործարարը: «Անվճար» բառը տարօրինակ ազդեցություն էր ունենում մարդկանց վրա: Վաճառողների վրա բղավում էին. «Ինչո՞ւ ինձ համար հաց չես պահել: Ես ուշ եմ եկել, հետո՞ ինչ: Կարող էիք պահել ինձ համար: Մեկ է առանց գործ կանգնել ես»: Կամ էլ հենց շեմից գոռում էին. «Դե շուտ, վազիր, իմ հացը բեր»,-հենց այդ ձևակերպմամբ»,-ասել է Հակոբյանը: Նա պատմել է, որ շարունակում է օգնել կենսաթոշակառուներին, բայց միայն նրանց, ով իրոք կարիքավոր է: «Մենք առցանց խանութ ունենք, մթերք ենք տրամադրում հենց այդպիսի կարիքավոր տատիկներին: Նրանք դժվարությամբ են քայլում, տնից դուրս չեն գալիս, հիվանդ են: Մենք մեծ հաճույքով ենք նրանց պատվերներին մթերք ավելացնում անվճար կամ ինքնարժեքով: Եվ տատիներն անկեղծ երախտապարտ են մեզ: Մենք հասկացանք, որ լավագույն օգնությունը հասցեականն է: Մենք ուղղակի փոխել ենք օգնելու եղանակը ու չենք բղավում այդ մասին ամեն անկյունում»,-ասել է Հակոբյանը: Հակոբյանը բիզնես ունի Եկատերինբուրգում 2000 թ.: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |