Օսկանյան. Արցախի հարցում փոխզիջումների գնալը պարտվողականություն է![]() 25 մարտի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Իշխանափոխությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը կարող է երկիր փոխել: Այդ մասին հայտարարել է ՕՐՕ դաշինքի 3-րդ համար Վարդան Օսկանյանն Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում ընտրողների հետ հանդիպմանը: ՕՐՕ-ին Քարակերտում դիմավորել են աղ ու հացով, դհոլ զուռնայով: Օսկանյանն իր ելույթում ընդգծել է, որ ՕՐՕ-ին ընտրելով չեն փոշմանի: «Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, իշխանափոխությունից հետո մենք կարող ենք երկիր փոխել, մենք վստահ ենք դրանում, ընտրեք մեզ՝ չեք փոշմանելու», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: : Օսկանյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Արցախի հարցում փոխզիջումների գնալը պարտվողականություն է. «Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում: Գտնում ենք, որ դա պարտվողական որոշում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ունենա, որի հնարավորությունը իսկապես ունենք», - նշել է Վարդան Օսկանյանը: Քարակերտում ՕՐՕ-ի քարոզարշավին միացել էր ապրիլյան պատերազմի հերոսներից Մանուել Մանուկյանն, որը և քարակերտցիներին, և իր մարտական ընկերներին հորդորեց միանալ ՕՐՕ-ին ու պայքարել մինչև վերջ. «Մենք չկռվեցինք, որ մեր ծնողներն այսօր ազատ չլինեն: Մի վախեցեք, մենք ձեր ազատության համար ենք կռիվ տվել», - ասել է Մանուելը: ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |