Բաքվում Անկարայի հետ համերաշխության զգացումից հայտարարել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին12 հոկտեմբերի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը հայտարարություն է ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ: Տվյալ փաստը «վդովմունք եւ ցավ է առաջացրել» կազմակերպությունում, որը միավորում է 460 ՀԿ:«Երկրի Օրենսդիր մարմնի նման քայլը, որը հայտնի է որպես ժողովրդվարության, արդարության հիմք, վնասում է ԱՄՆ-ին տարածաշրջանում եւ ողջ աշխարհում: Կասկած չկա, որ այդ որոշումը վնաս է հասցնում ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ: «Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը դիմում է ամերիկյան հանրությանը, Կոնգրեսին եւ Սենատին կոչ անելով դատապարտել այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ճանաչման մասին օրինագիծը, որն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, եւ չընդունել այն»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |