Թուրքիայի Գերմուշ գյուղի կիսավեր հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի![]() 25 մարտի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Այս մասին հայտնել է տարածաշրջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում, Urfanatik-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նրա խոսքով, Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915-ից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դաձել կիսավեր: Գյուզելերը նշել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին տեսնելու: «Եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Եթե վերանորոգվի, մեծ նպաստ կբերի Ուրֆայում զբոսաշրջության զարգացմանը: Ուզում ենք, որ եկեղեցին վերանորոգվի և վերաբացվի քրիստոնյաների ծեսերի համար»: Գյուղի բնակիչներից Հյուսեյին Ասլանն էլ տեղեկացրել է, որ ժամանակին գյուղում 2 եկեղեցի է եղել: Մեկն ավերվել է, իսկ կանգուն մնացած եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |