Հայաստանը հաղթեց Ղազախստանին Մխիթարյանի ու Օզբիլիզի գոլերի շնորհիվ![]() 26 մարտի 2017 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն 2-0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսը գոլազուրկ էր: Բեկումնային պահը 63-րդ րոպեին Ղազախստանի պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումն էր. Հենրիխ Մխիթարյանի դեմ խաղում խախտում կատարելուց հետո ղազախ ֆուտբոլիստը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց դաշտից: 10 հոգով մնացած Ղազախստանի ընտրանին պաշտպանվեց ևս մոտ 10 րոպե. 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: 5 հանդիպումից հետո Հայաստանը վաստակել է 6 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |