ՀՀ ազատ ոճի ըմբիշները մեկնել են Վլադիկավկազ27 մարտի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկի: «Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին և ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաև Լևան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին: Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ` 97 կգ) , Լևան Բերիանիձեն և Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |