Ղազախստանի ֆուտբոլիստներն ինքնաթիռի անսարքության պատճառով չեն կարողացել մեկնել Երևանից![]() 27 մարտի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ինքնաթիռը, որով Հայաստանից մեկնում էր Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը, հարկադիր վայրեջք է կատարել Երևանում: Արտակարգ վայրեջքի պատճառը շասսիի անսարքությունն էր: Ուղևորները պետք է սպասեն, որ ինքնաթիռը փոխարինվի մեկ ուրիշով, և նրանք մեկնեն Հայաստանից, Sputnik Ղազախստանին հղումով գրում է Sputnik Արմենիան: «Օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ օդանավակայան։ Չարտերային ինքնաթիռի փոխարինումից հետո ծրագրվում է ուղևորվել Ղազախստան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովը: Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը. Ղազախստանը պարտվել է ՀՀ հավաքականին 2:0 հաշվով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |