ՆԱՏՕ-ն հուսով է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն առաջիկայում կկարգավորեն առաջացած հակամարտությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում հուսով են, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն առաջիկայում կկարգավորեն կոնֆլիկտային իրադրությունը երկկողմանի հարաբերություններում: «Մենք չենք մեկնաբանում այդ իրադրությունը, դա ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ երկկողմանի խնդիր է, սակայն մենք հուսով ենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նման դաշնակիցները առաջիկայում կկարգավորեն այն»,- ուրբաթ օրը ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասնեյակի անանուն պաշտոնյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: Տվյալ որոշումը բացասաբար է ընդունվել Թուրքիայում, որը մեղադրել է ամերիկացի օրենսդիրներին «անպատասխանատվության» մեջ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---