Ահազանգ. ՌԴ-ում արգելված «Եհովայի վկաները» տեղափոխվել են ՀՀ և շրջում են Երևանի փողոցներով27 մարտի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշման ընդունումից ընդամենը մի քանի օր անց Երևանի կենտրոնական փողոցներում կազմակերպության ռուս գործակալները շրջում են հայ աղանդավորների հետ: Նրանք փորձում են ՌԴ-ում արգելված ստենդերը տեղադրելու համար կենտրոնական լավ վայրեր հայթայթել՝ Մաշտոցի պողոտա, Օպերայի տարածք, այգիներ, Աբովյան փողոց, Ծիծեռնակաբերդ: Այս մասին ահազանգում է «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար պարզ էր՝ ՌԴ-ում արգելված կազմակերպության ներկայացուցիչները և գրականությունն ուղիղ կերպով հայտնվելու էին Հայաստանում: «Սակայն ինչու՞ մենք գործողություններ չենք ձեռնարկում: Ինչու՞ պետք է ամեն տեղ արգելված աղանդին մենք «էստի համեցեք» ասենք: Հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը որևէ գործողություններ չի կիրառում այդ աղբի ներթափանցումը մեր երկիր կասեցնելու կամ վերահսկելու ուղղությամբ»,- նշեց Մուրադյանը: Նրա խոսքով, աբսուրդն այն է, որ պատերազմական երկիր չհանդիսացող Ռուսաստանում էքստրեմիստական համարվող կառույցը և դրա կողմից հրատարակվող գրականությունը չգիտես ինչու մեր՝ պատերազմող երկրում, անարգել տարածվում է և բարգավաճում, և համարվում է կրոնական բնույթի գրականություն: «ՌԴ-ից ուղղորդվելով՝ էլ ավելի ագրեսիվ քարոզներ են սկսել իրականացվել՝ շատացնելով ստենդները, վիրավորելով մարդկանց և այլադավաններին: Շատ վաճառված իրավապաշտպաններ փորձում են ներկայացնել, թե Եհովայի վկաները ճնշված են Հայաստանում և պաշտպանության կարիք ունեն: Երբևէ նրանց հետ շփված մարդիկ կապացուցեն, որ նրանք ոչ միայն ագրեսիվ են և անհանդուրժող բոլոր մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, այլ նաև անօրինական ձայնագրում են, վախեցնում են և պետական կառավարման մարմինները օգտագործում են իրենց «ճշմարտությունը» ապացուցելու համար.«ոստիկաններին կկանչենք, ձեզ կձերբակալեն»: Ես իհարկե ուրախ կլինեի, որ կանչեին, բայց դա միայն զզվելի սպառնալիք էր: Եվ դա այն երկրի պետական մարմինները, որի պետականությունն ու ազգությունը չեն ընդունում, որը պատրաստ են դավաճանել ամեն վայրկյան, որի համար չեն ուզում պայքարել և զենք կրել, և որի արժեքները տրորում են ամեն օր իրենց գաղափարների տարածումով»,- ասաց Մուրադյանն ու հավելեց՝ «ՌԴ Եհովայի վկաները ընտանիքներով են եկել, պատկերացրեք քանակը»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կասեցրել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությունը վերջինիս կողմից ծայրահեղական գործունեության պատճառով: Այսպիսով այժմ «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունը գտնվում է հանրային և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը կասեցվել է «ծայրահեղական գործողությունների պատճառով» Photo: Ալմաստ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |