La Stampa. Ցեղասպանությունը դարձել է 1915-1918 թվականներին հարյուր հազարավոր հայերի «մահվան շքերթի» ձեւակերպում12 հոկտեմբերի 2007 - 19:56 AMT PanARMENIAN.Net - «Երկու խնդիր շարունակում են հիվանդագին ազդել ժամանակակից հետօսմանյան Թուրքիայի վարկանիշի եւ կայունության վրա, որը ծնվել է 84 տարի առաջ Քեմալական հեղափոխության արդյունքում. դա անցյալն է, որը ոչ մի կերպ չի անցնում եւ ներկան` սպառնալի եւ վախեցնող: Անցյալը պարբերաբար վերադառնում է` Անկարայաի վրա գցելով Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունների մթին ստվերը: Ինչ վերաբերվում է վախեցնող ներկային, ապա այն կապված է ապստամբ եւ ռազմատենչ քրդական փոքրամասնության հետ»,- ասվում է իտալական La Stampa-ում տպագրված «Հայերը որպես կռվախնձոր Թուրքիայի եւ Բուշի միջեւ» հոդվածում:Հոդվածի հեղինակի կարծիքով, այդ դաժան անցյալն ու անհանգիստ ներկան միավորվելու տենդենց ունեն` ձեւավորելով ճգնաժամի այնպիսի օջախ, որը կարող է կասկածի տակ դնել Թուրքիայի ավանդական ռազմավարական կապերը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի հետ: Դրան զուգահեռ, Անկարայի եւ Վաշինգթոնի ներկա բարդ հարաբերությունները, ինչպես նաեւ տարաձայնությունները Ֆրանսիայի հետ կարող են ամենավատ ձեւով փակել առանց այդ էլ սաղարթախիտ ճանապարհը դեպի Եվրամիություն: «Կարճ ասած, Արեւմուտքի եւ դեպի Արեւմուտք ձգտող Թուրքիայի միջեւ, որտեղ վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո նկատվում են իսլամիստական եւ ազգայնամոլական դրսեւորումներ, սկսում է պայթյունավտանգ կրիտիկական զանգված հավաքվել: Իսկ ամենավերեւում մենք գտնում ենք մի բառ, որը, ըստ թուրքերի, արգելված է եւ զրպարտչական. ցեղասպանություն: Սարսափելի բառը այս օրերին հնչել է որպես վերջնական եւ բողոքարկման անենթակա պատմական փաստ ամերիկյան Կոնգրեսում, որտեղ տեղերի մեծամասնությունը պատկանում է դեմոկրատներին: Այդ բառը դառնում է 1915-1918 թվականներին հարյուր հազարավոր հայերի «մահվան շքերթի» ձեւակերպում: Չէին գթում ոչ մեկին` ոչ կանանց, ոչ ծերերին: Այդ անմարդկային ոչնչացումը փաստված է պատմաաշխարհագրական փաստաթղթերում, ականատեսների վկայություններում, այնպիսի հեղինակների վեպերում, ինչպես Ֆրանց Վերֆելը, եւ վերջերս էկրաններ բարձրացած ֆիլմերում, ինչպես Տավիանի եղբայրների գեղարվեստական կինոնկարում»,- ընդգծում է հեղինակը: Պատմաբաններից շատերի կարծիքով, դա եղել է XX դարի առաջին զանգվածային ցեղասպանությունը: Հավանական է, որ այն պատճառով, հայերի զանգվածային սպանություններում իրենց մասնակցությունն են ունեցել «երիտթուրքերը», արմատական ռեֆորմատորներն ու հայրենասերները, նրանց հզոր սերունդները ռազմական հագուկապով եւ աշխարհիկ կառավարությունները, որ ղեկավարվում են նրանց կողմից, երբեք չեն ճանաչել ցեղասպանության փաստը: Նրանք միշտ հերքել են այդ ահավոր բառը, հոգին սահմռկեցնող վիճակագրությամբ. մոտ 1 միլիոն 800 հազար սպանվածներ, ըստ միջազգային տվյալների: Նրանք միշտ պնդում էին, որ մահացել են 200 հազար մարդ քաոսի եւ զրկանքների արդյունքում, որոնք համապատասխանում են պատերազմական ժամանակաշրջանին: Այդ օրվանից ի վեր հայերի զանգվածային սպանությունների նկատմամբ Թուրքիայի նույն աշխարհիկ իշխանությունների կողմից օգտագործվում էր պետական պատմական ռեւիզիոնիզմ: Բացառություն չեն նաեւ ներկայիս իսլամիստական իշխանությունները վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի գլխավորությամբ, գրում է La Stampa-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |