Մարմնամարզության մարզիչը՝ Դոհայում մրցումների մասին. Արդյունքները սպասվածից բարձր են![]() 27 մարտի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարմնամարզիկները Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլից վերադարձել են Հայաստան: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից՝ համարելով դրանք սպասվածից բարձր: Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին և նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: «Ես նախընտրում եմ քիչ խոսել և շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում, և արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում ևս նա եզրափակիչ կանցնի: Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց»,- ասել է Սերոբյանը: Նա հավելել է, որ մեդալներ ակնկալում էին նաև Վահագն Դավթյանից և Հարություն Մերդինյանից. «Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր: Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա ևս անակնկալ էր»: Արթուր Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում: Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |