Ծիծեռնակաբերդի տարածքն ապրիլի 24-ին ընդառաջ կբարեկարգվի![]() 27 մարտի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություներին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառ-պուրակը համաքաղաքային առաջիկա ծառատունկի շրջանակում նոր տնկիներով համալրելու հնարավորությունը: Բացի այդ, հանձնարարվել է հուշահամալիրի հարակից տարածքի ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |