Երևանում ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կլինի![]() 27 մարտի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, որտեղ պետք է կազմակերպվեն կենտրոնացված ծառատունկերը, տեղեկացնում է քաղաքապետարանը: Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հանձնարարվել է ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |