Վրաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին անդամակցելու ծրագիր է ներկայացրել27 մարտի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարարությունը, կարևորելով ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ուժի մեջ մտնելը, Եվրամիությանն անդամակցելու գործողությունների ծրագիր է ներկայացրել: Ծրագիրը բաղկացած է 6 կետից: Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ մարտի 28-ից: Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, «Վրաստանը հավակնում է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ»: «Այդ քաղաքական որոշման համար անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի՝ ԵՄ չափանիշներով առաջնորդվի և առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կդառնա միայն գործողությունների ծրագրի համալիր և լիարժեք իրականացման դեպքում: Մենք այդպիսի ծրագիր ունենք և պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար», - ասված է հայտարարությունում: Նախարարությունը 6 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել: Դրանք են՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, առավելագույն ինտեգրում ԵՄ մասնագիտացված գործակալություններին, ԵՄ ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, ԵՄ կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, ԵՄ ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում՝ տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ոլորտներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ և Վրաստանի շահերը համընկնում են և ծառայում ընդհանուր արժեքներին, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |