Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար27 մարտի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի իշխանությունները զրկել են քաղաքացիությունից ԻՊ գործունեությանը մասնակից լինելու համար դատապարտված Յունուս Ֆ-ին Թուրքիայից: Սա նման առաջին միջադեպն է Ավստրիայում, գրում է Kurier թերթը: 2014-ի օգոստոսին Վիեննայի բնակիչ Յուսուֆ Ֆ-ն հեռացել է Ավստրիայից մի քանի չեչենների հետ և ձերբակալվել սիրիական սահմանին՝ ԻՊ ահաբեկիչներին միանալու փորձ կատարելիս: Յունուս Ֆ-ն ահաբեկիչներին Սիրիա տեղափոխող ավտոմեքենայի ղեկին էր: 2015-ին նա 3 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Դատավճիռն ուժի մեջ է մտել 2015-ի դեկտեմբերին: Սակայն դատապարտյալին քաղաքացիությունից զրկելու համար հարկավոր էր ապացուցել, որ նա չի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից՝ այս դեպքում Թուրքիայի: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն անցկացնել և կարգավորել Յունուս Ֆ-ի քաղաքացիության հարցը: 2017-ի մարտին որոշվեց զրկել նրան Ավստրիայի քաղաքացիությունից: «Եթե մարդը զրկվել է քաղաքացիությունից, նա ինքնաբերաբար օտարերկրացի է համարվում: Այդպիսով, նրանով պետք է զբաղվի օտարերկրացիների գործով ոստիկանությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հավանաբար, Յունուս Ֆ-ն այժ կարտաքսվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել |