Հռոմում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հռոմում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման սրբազան արարողություն: Արարողությունը կատարեց Իտալիայի հայոց հոգեւոր հովվության հրավերով Հռոմ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Հուշակոթողը նվիրված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ տիար Արթուր Ասատրյանի կողմից: Բացման խոսքում Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը, իր երախտագիտությունը հայտնելով Իտալիայի Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին` ընդգծեց. «Այս Խաչքարի տեղադրումն ու բացումը հավերժական քաղաքում խոսուն վկայությունն է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների»: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին` Սրբազան Հայրը մասնավորապես նկատեց. «Մի անձի սպանությունը համարվում է ոճրագործություն, իսկ մի ժողովրդի սպանդը դառնում է վիճաբանության առարկա»: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Իտալիայի կառավարության ներկայացուցիչներ, Լեւոնյան վարժարանի տեսուչ Հովսեփ ծ. վարդապետ Քելեքյանը եւ բազմաթիվ հայորդիներ, հաղորդում է Սբ.Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---