Սերժ Սարգսյանը մտադիր է անձամբ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած կոնգրեսականներին13 հոկտեմբերի 2007 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է երախտապարտ լինի ԱՄՆ կոնգրեսակններին, որոնք քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի նիստում: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզ կատարած իր այցելության ժամանակ: «Մենք, անկասկած, պետք է երախտապարտ լինենք այն կոնգրեսականներին, որոնք զբաղվել են այդ հարցով եւ հատկապես, այն կոնգրեսականներին, որոնք քվեարկել են այդ բանաձեւի օգտին: Կարծում եմ, ես հնարավորություն կունենամ երախտագիտություն հայտնելու այդ մարդկանց անձամբ եւ տեղում»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հայաստանի վարչապետը Վաշինգտոն կմեկնի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ԱՄԲ եւ ՀԲ-ի տարեկան համաժողովին, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալարտ էր ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |