Մասկը կզբաղվի մարդու մտքերը «կարդացող» տեխնոլոգիաների մշակմամբ![]() 28 մարտի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - SpaceX-ի և Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկը ստեղծել է նոր Neuralink ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան «կարդալ» տվյալները մարդու ուղեղից և գրանցել դրանք թվային կրիչների վրա: Ընկերությունը մշակում է «նեյրոնային ժանյակների» տեխնոլոգիա, որը ենթադրում է էլեկտրոդների իմպլանտացիա ուղեղի մեջ: Այդպիսով, մարդիկ կկարողանան բեռնել իրենց մտքերը համակարգչի մեջ և ներբեռնել սեփական մտքերը համակարգչից, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Neuralink ընկերության հիմնադիրները նաև հուսով են, որ հեռանկարում այդ մեթոդը թույլ կտա բուժել որոշ հիվանդություններ, այդ թվում էպիլեպսիան և կաթվածը: Neuralink ընկերությունը, որը գրանցվել է 2016-ի հունիսին, սկսել է աշխատակիցներ ընդունել: Ընկերության համահիմնադիրն է ամերիկացի ձեռնարկատեր Մաքս Խոդակը: Ըստ նրա, այժմ նախագիծը սկզբնական փուլում է: Մասկը թունել է փորում իր գրասենյակից մինչև Լոս Անջելեսի օդանավակայան: Նա խոստովանել է, որ սկսել է այդ գործընթացը, քանի որ նրան շատ են նյարդայնացնում արագ երթևեկությունն ու խցանումները քաղաքում: Մասկի SpaceX ընկերությունը տիեզերանավեր է արտադրում, իսկ Tesla Motors-ը՝ էլեկտրամոբիլներ: Photo. Reuters/James Glover II ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |