Անկարգություններ Փարիզում. Ոստիկաններ են վիրավորվել28 մարտի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 56-ամյա Լի Շայոյի սպանությունից հետո: 3 ոստիկան է վիրավորվել, հայտնում է Le Parisien-ը: Բախումների համար առիթ է հանդիսացել մարտի 27-ի միջադեպը, երբ 2 ոստիկան ներխուժել էր բնակարաններից մեկը ստուգելու համար տեղեկությունը կենցաղային վիճաբանության մասին և գնդակահարել էին տղամարդուն, որը նրանց դեմ էր դուրս եկել մկրատով: Զոհվածի դուստրը համարում է, որ իր հայրը չէր կարող մարդկանց վրա հարձակվել: Ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդը խոհանոցային մկրատով ձուկ էր կտրատում, իսկ երբ հնչել է դռան զանգը, նա մեխանիկորեն բացել է դուռը մկրատը ձեռքին: Ըստ փաստաբանի, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները: Զոհվածի հիշատակը հարգելու էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: Խաղաղ ցույցը ոստիկանության բաժանմունքի մոտ վերաճել է զանգվածային բախումների: Արդյունքում անհայտները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակին և փորձել են հրկիզել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին, իսկ ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին: 3 ցուցարար ձերբակալվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |