ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Վաշինգտոնը թույլ չի տա նեղացնել Իսրայելին![]() 28 մարտի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր վարչակազմը թույլ չի տա նեղացնել Իսրայելին և նրա դեմ ուղղված բանաձևեր ընդունել: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: 2016-ի ավարտին այդ պաշտոնում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերն առաջին անգամ չօգտվեց վետոյի իրավունքից և ձեռնպահ մնաց 2334 բանաձևի քննարկման ժամանակ, որով դատապարտվում էր իսրայելյան բնակավայրերի կառուցումը Պաղեստինի տարածքներում: Արդյունքում փաստաթուղթն ընդունվել է: «Մենք երբեք չենք տեսնի այն իրավիճակը, որ եղավ 2334 բանաձևի ընդունման դեպքում»,-ասել է Հեյլին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում: Նա հավաստիացրել է, որ «ոչ ոքի մոտ կասկած չի առաջանա, որ ԱՄՆ-ն սատարում է Իսրայելին: Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը մեղադրել է ԱՄՆ նախորդ վարչակազմին Իսրայելի հանդեպ «անբավարար վստահության» մեջ: Նա հայտարարել է, որ նախագահ Թրամփի հավատարմությունն Իսրայելին կասկածի ենթակա չէ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |