Հարցում. Պայքարը «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ միջև ավելի է սրվել![]() 28 մարտի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների ՝ «Ծառուկյան» դաշինքի (22%) և Հայաստանի Հանրապետական կուսակցության (21%) միջև: Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) հարցման, դաշինքի և կուսակցության վարկանիշները գործնականորեն հավասարվել են, իսկ ՀՀԿ-ն զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը (44%-ից հասնելով 57%-ի): Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ տիրող հասարակական- քաղաքական իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները: Գալիք ընտրություններում ընտրողների մեծամասնությունն ուղղորդվելու է թեկնածուի անձով (79%), այլ ոչ թե վերջինիս՝ այս կամ այն կուսակցական կառույցներին հարելու փաստով: Մեծամասնության համար կատարյալ թեկնածուն «փորձով հարուստ և բանակցելու ունակությամբ օժտված երիտասարդ ռեֆորմիստն է»: Եթե հաշվարկենք կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա ՀՀԿ-ն զբաղեցնում է առաջին տեղը: Կշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների և դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների և կողմնորշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքում է 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36%: Առաջին հարցումից հետո մեկ ամսվա ընթացքում փոքր կուսակցությունների Ազգային Ժողովում հայտնվելու հնարավորությունները փոխվել են: Համաձայն նոր տվյալների՝ 5%-ով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում (դաշինքների համար շեմը կազմում է 7 %) «Ելք» դաշինքը և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: Խիստ քաղաքականացված տրամադրությունների բարձր մակարդակը և դեռևս որոշում չկայացրած մեծ թվով ընտրողների փաստը վկայում են ընթացիկ վարկանիշային դասավորվածության հնարավոր փոփոխականության մասին: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական պոտենցիալը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության բարձր կայուն մակարդակով (87%): Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մեծ աջակցություն է ցուցաբերում կառավարության ներկա ղեկավար Կարեն Կարապետյանը (84%), որի վարած գործունեությունը հարցվողների 72%-ը դրական է գնահատում: «Ելք» դաշինքը նույնպես ուժեղ առաջնորդ ունի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի (59%): Ընտրությունների նախաշեմին կարելի է արձանագրել ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում. ազգաբնակչության երեք քառորդը հետևում է քարոզարշավին (75%), հիմնական թեման նախընտրական իրարանցումն է: Միևնույն ժամանակ բարձրացել է անորոշության մակարդակը՝ հարցվողների ավելի քան 40%-ը դեռևս ընտրություն չեն կատարել կամ պատրաստ չեն այդ մասին խոսել: Երկրում տիրող իրավիճակի մասին տրվող գնահատականների ծայրահեղությունն ուժգնանում է. հարցվողների 85%-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, և միայն 26% ենթադրում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Իշխանություններին ուղղված հիմնական պահանջը գործազրկության խնդրի լուծումն է: Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թ. մարտի 17-ից 24-ը Շանթ հեռուստաընկերության պատվերով: Կիրառվել է դեմ առ դեմ հարցման մեթոդը՝ հարցվողների բնակության վայրի քվոտաների սահմանմամբ: Ընտրանքային մեթոդը՝ ստրատիֆիկացված բազմաստիճան: Հարցմանը մասնակցել է 1,600 հարցվող: Ընտրանքի սխալը չի գերազանցում 3.5%-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |