Amnesty. Մուսուլի հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից![]() 28 մարտի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Այդ մասին ասվում է Amnesty International (AI)-ի իրավապաշտպանների հայտարարության մեջ: Ըստ կազմակերպության, որը հղում է կատարում ականատեսներին և ավիահարվածներից փրկվածներին, ԻՊ գրոհայինները կամ ավերված տների հարևանությամբ են եղել, հիմնականում տանիքներին ու այգիներում, կամ մոտակա շենքերում, որոնք հարձակման թիրախ չեն եղել, գրում է Deutsche Welle-ն: Մեծաթիվ զոհերը Մոսուլի խաղաղ բնակչության շրջանում լրջորեն բարդացրել է քաղաքի գրոհը: Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |