Հետազոտություն. 2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին![]() 28 մարտի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - 2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին: Այդ մասին ասվում է CheapAir.com կայքում: Ըստ գլխավոր տնօրեն Ջեֆրի Քլիի, հունիսի սկիզբը ընդհանրապես ամենաքիչ ծախսատարը կլինի ամբողջ ամառվա ընթացքում, գրում է Lenta.ru-ն: Ինքնաթիռների ամենաթանկ տոմսերը բաժին են ընկել հուլիսի 9-ին: Ընդ որում, եթե հուլիսին ուղևորությունն անհետաձգելի է, ապա ցանկալի կլինի դա անել հուլիսի 3-ին, 4-ին կամ 5-ին՝ այդ օրերին թռիչքներն ավելի էժան կլինեն: Օգոստոսին ամենամատչելի օրը կլինի 22-ը, իսկ սեպտեմբերին՝ 12-ը: CheapAir.com-ում նշում են, որ արդեն սեպտեմբերին ավիաուղևորությունների միջին արժեքը կնվազի 7%-ով: Ուղևորությունների համար ամենաթանկ ամիսն, ըստ հետազոտության, դեկտեմբերն է: Ամենամատչելի թռիչքները կլինեն մայիսին և նոյեմբերին: Փետրվարին հայտարարվել էր, որ դեպի Եվրոպա և Ասիա ավիաթռիչքների մեծ մասի դեպքում տոմսերն ավելի լավ է գնել ուղևորությունից 5-7 ամիս առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի տնտեսել տոմսի արժեքի մինչև 76 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |