Իրանը հնարավոր է համարում ՌԴ-ին ռազմակայանների տրամադրումն ահաբեկչության դեմ պայքարի համար![]() 28 մարտի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է «ժամանակավորապես» օգտվել Իրանի տարածքում գտնվող ռազմակայաններից՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Զարիֆը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում սիրիական, քննարկվելու են մարտի 28-ին Կրեմլում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ռուսաստանը 2015-ի օգտվում է Իրանի ռազմակայաններից որպես տարանցիկ օդանավակայան դեպի Սիրիա ավիացիայի և անձնակազմի փոխադրումների համար: 2016-ին օգոստոսին ՌԴ-ն առաջին անգամ օգտվեց իրանական ռազմակայանից և հարվածներ հասցրեց գրոհայինների թիրախներին Սիրիայում: Հետագայում Թեհրանի և Մոսկվայի միջև դիվանագիտական տարաձայնություններ առաջացան՝ Իրանը հրաժարվեց տրամադրել իր ռազմակայանները ռուսներին: Իրանի ՊՆ ղեկավարը տեղեկությունը հրապարակելու ռուսների ձգտումը բացատրել էր իրենց ի ցույց դնելու ցանկությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |