Ռայսը եւ Գեյթսը կոչ են արել Նենսի Փելոսիին քվեարկության չդնել 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում13 հոկտեմբերի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը չներկայացնել պալատի լիագումար նիստի քվեարկությանը: «Եթե հայկական օրինագիծը քվեարկության դրվի, մեծ վնաս կհասցվի ամերիկացի զինծառայողներին: Կկրճատվի Իրաքում եւ Աֆղանստանում նրանց ուղարկվող օժանդակությունը, ինչպես նաեւ լուրջ վնաս կհասցվի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանն ուղղված մեր ջանքերին»,- նշվում է Քոնդոլիզա Ռայսի եւ Ռոբերտ Գեյթսի նամակում, հաղորդում է «Երկիրը»:Նշենք, որ Պենտագոնը մտադիր է գտնել Իրաքում իր զորքերի մատակարարման ուղիներ, եթե թուրքական կառավարությունը սահմանափակի մուտքը Թուրքիայի օդային տարածք կամ փակի ՌՕՈՒ-ի ռազմակայանն Ինջիրլիկում: Ըստ ամերիկացի զինվորականների, կարելի է օգտագործել Հորդանանի եւ Քուվեյթի ռազմակայանները: Ինչ վերաբերում է վնասի հնարավորությանը, որը կարող է հասցնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ապա, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «անհնար է վատթարացնել այն հարաբերությունները, որոնք գոյություն չունեն»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |