ՀՀ հավաքականի դարպասապահ. Յուրաքանչյուր խաղում պետք է անենք ամենը հաղթանակի համար28 մարտի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Ղազախստանի հետ խաղում նաև հայ երկրպագուների շնորհիվ հնարավոր դարձավ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն 2:0 հաշվով։ 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: Հարձակվող Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք ստացավ: «Մեր երկրպագուներն ուղղակի աննկարագրելի էին, նրանք ոչ մի վայրկյան չլռեցին: Նրանք մեզ շատ ոգեշնչեցին և ուժ հաղորդեցին: Նրանց շնորհիվ հաջողվում էր հավատալ, որ ամեն ինչ կստացվի: Շատ բանով մենք նրանց ենք պարտական հաղթանակի համար, այդպիսի երկրպագուների հետ ամեն ինչի կարելի է հասնել»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է sports.kz-ն: Բեգլարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի պայքարել 2018-ի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: «Կարծում եմ, պետք չէ առաջ անցնել իրադարձություններից՝ դեռ վերջերս մենք անդունդի եզրին էինք, իսկ հիմա 6 միավոր ունենք: Կարծում եմ, որ պետք է աշխատենք յուրաքանչյուր խաղի վրա և ամեն ինչ անենք հաղթանակի համար, քայլ առ քայլ: Իհարկե, հուսով եմ, որ կկարողանանք պայքարել աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,-ասել է նա: Ըստ դարպասապահի, ամեն ինչ ֆուտբոլիստների ձեռքում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |