Մեսսին կարող է որակազրկվել մրցավարին վիրավորելու համար28 մարտի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ֆուտբոլիստը աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինայի և Չիլիի (1:0) միջև խաղի ժամանակ վիրավորել է մրցավարներից մեկին: Երբ այդ տվյալները հասել են ՖԻՖԱ, ֆեդերացիան պարզաբանումներ է պահանջել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA): Ասոցիացիան, իր հերթին, հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նման պնդման համար: ՖԻՖԱ-ն դիմել է բրազիլական մրցավարական բրիգադին, որն աշխատում էր այդ հանդիպմանը և խոստովանել է, որ Մեսսից վիրավորանք չի լսել: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հիշեցրել է AFA-ին, որ կարող է որակազրկել ֆուտբոլիստին նույնիսկ, եթե մրցավարները չեն հաստատել, որ արգենտինացին անպարկեշտ է եղել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |