Թուրքմենստանը ուզում է «Զվարթնոցը» որպես տարանցիկ գոտի օգտագործել28 մարտի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանը շահագրգռված է Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ գոտի օգտագործելու հարցում: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի կառավարության անդամների հետ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ: Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ վարչապետը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը՝ համապատասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ: ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը նոր թափ կհաղորդի հարաբերությունների հետագա խորացմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |